Yerevan, 04.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սրտիս պարտքը. Լևոն Տեր-Պետրոսյանը` ԲՀԿ-ի ու Ծառուկյանի հետ կատարվածի մասին

Politics
ilur.am-ը ներկայացրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հեղիանակած հոդվածը. Ժամանակին հայ թատրոնի ամենահանճարեղ դերասան Վահրամ Փափազյանը մի հրաշալի գրքույկ հրատարակեց՝ «Սրտիս պարտքը» վերնագրով։ Հոդվածիս համար ավելի հարմար վերնագիր չգտնելով, ես որոշեցի օգտվել նրա գեղեցիկ մտահղացումից։ Հասկանալու համար, թե ինչ կատարվեց Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ, պետք է վերհիշել վերջին տարիների ընթացքում նրա անցած ճանապարհը։ Կուսակցությունը, որը 2007 թվականից սկսած, հինգ տարի շարունակ կառավարական կոալիցիայի մաս էր, 2012-ին դուրս եկավ իշխանական համակարգից։ 2012-ին խորհրդարանական ընտրություններին մասնակցեց ոչ թե Հանրապետական կուսակցության հետ ընդհանուր, այլ առանձին ցուցակով, թեեւ շատերը հակառակն էին գուշակում։ Խորհրդարանական ընտրություններից հետո մերժեց կրկին մաս կազմել իշխանական կոալիցիային։ 2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ չպաշտպանեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Նույն թվականին ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունը դաշինք կնքեց խորհրդարանական երեք այլ խմբակցությունների՝ Հայ Ազգային Կոնգրեսի, Ժառանգության եւ Հայ հեղափոխական դաշնակցության հետ, բուռն քաղաքական գործունեություն ծավալելով Ազգային Ժողովի ներսում եւ ընդդիմադիր դիրքերից հանդես գալով բազմաթիվ համատեղ օրենսդրական նախաձեռնություններով ու սկզբունքային հայտարարություններով։ Գաղտնիք չէ, իհարկե, որ այս ամենը ոչ այնքան Բարգավաճ Հայաստան կուսակցության, որքան նրա նախագահ Գագիկ Ծառուկյանի քաղաքական դիրքորոշման աստիճանական փոփոխության արտահայտությունն էր։ Հարկ է պարզաբանել, սակայն, թե իրականում ինչ է ցույց տալիս բոլորի համար ապշեցուցիչ այս էվոլյուցիան։ Ընդամենը մեկ բան. Ծառուկյանը եւ նրա ղեկավարած կուսակցությունը կամովին հրաժարվեցին իշխանական համակարգում եւ գործարար դաշտում զբաղեցրած առավել քան հարմարավետ ու անվտանգ դիրքից եւ ընտրեցին ընդդիմադիր քաղաքական պայքարի ճանապարհը՝ դա բացատրելով Հայաստանի իշխող վարչախմբի արատավորության հետ այլեւս չհաշտվելու եւ բացառապես ժողովրդի շահերով առաջնորդվելու նպատակադրությամբ։ Շատերը չհավատացին Ծառուկյանի անկեղծությանը, ոմանք էլ փորձեցին Ծառուկյանի վարքագծի փոփոխությունը վերագրել նրա անհամաչափ քաղաքական ամբիցիաներին՝ պնդումներ, որոնք երկուսն էլ միանգամայն անհիմն են ու կասկածելի։ Նախ՝ անկեղծության մասին. եթե Ծառուկյանն անկեղծ չէր, ապա ինչո՞ւ պիտի հրաժարվեր իր փափուկ կյանքից եւ ընտրեր մեր իրականության պարագայում վտանգներով հղի ընդդիմադիր գործունեության բնագավառը։ Միթե՞ նա ծանոթ չէր Խաչատուր Սուքիասյանին բաժին ընկած փորձություններին ու զրկանքներին, որոնք վերջինս կրեց նույնպես իր «անդարդ» կյանքն ու ծաղկուն բիզնեսը վտանգի ենթարկելու, 2007-ին խիզախաբար ընդդիմությանը միանալու եւ վերջինիս կենտրոնական դեմքերից մեկը դառնալու պատճառով։ Իսկ այժմ՝ Ծառուկյանի քաղաքական ամբիցիաների մասին։ Ինձ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ է ամբիցիայի առկայությունն անընդունելի համարվում քաղաքական գործչի պարագայում։ Ամբիցիա կամ իր գաղափարներն ու ծրագրերն իրականացնելու հավակնություն չունեցող մարդն ի՞նչ գործ ունի քաղաքականության հետ։ Իսկ երբ ասում են, թե այդ ճշմարտությանը դեմ չեն, բայց քաղաքական գործչի ամբիցիաները պետք է հիմնավորված լինեն, այսինքն համապատասխանեն իր ինտելեկտուալ մակարդակին ու անձնական որակներին, ապա դա էլ ոչ թե ինչ-որ մեկի, այլ ժողովրդի որոշելիքն է, ինչը ժողովրդավարական երկրներում իրագործվում է ազնիվ ընտրությունների միջոցով։ Ընթերցողներն իրավամբ կարող են հարցնել՝ իսկ Ծառուկյանն այս ընթացքում սխալներ թույլ չի՞ տվել։ Իհարկե, թույլ է տվել, որոնց մասին Հայ Ազգային Կոնգրեսը բարձրաձայնել է հրապարակորեն։ Մենք սխալ ենք համարել 2014թ. ապրիլի 28-ին նշանակված հանրահավաքի չկայացումը, անցյալ հոկտեմբերի հուժկու հանրահավաքների շղթայի դադարեցումը, ակտիվ գործողությունների փոխարինումը քաղաքական պայքարի իմիտացիայով (Համաժողովրդական շարժման շտաբների անժամանակ ձեւավորում, փետրվարի 5-ի համաժողովի գումարում) եւ այլն։ Այդ սխալների մի մասը գալիս է Ծառուկյանի քաղաքական փորձառության պակասից, իսկ մեծագույն մասը՝ ԲՀԿ-ի ներսում գործող խառնակիչների մի փոքրիկ խմբակից, որն ուղղորդվում է բոլորովին մի այլ կենտրոնից եւ հետամուտ է բոլորովին մի այլ ծրագրի։ Թե՛ Ծառուկյանին, թե՛ Բարգավաճ Հայաստանին, եւ թե՛ Համաժողովրդական շարժմանը ոչ ոք այնքան վնաս չի տվել, որքան այդ խմբակի՝ մեծ վերլուծաբանների հավակնություն ունեցող մի քանի անդամները։ Ես անուններ չեմ տալիս, որովհետեւ խառնակչությունը շարունակելու պարագայում այդ մարդիկ իրենք իրենց կմատնեն եւ բոլորը կկռահեն, թե ում մասին է խոսքը։ Վերջին երկու-երեք տարիների ընթացքում Գագիկ Ծառուկյանը դրսեւորեց մի քանի գնահատելի հատկություն՝ դրանով ապացուցելով, – որ տիրապետում է հսկայական ընտրազանգվածի, վայելելով բնակչության հատկապես ընչազուրկ խավերի լիակատար համակրանքը. – որ ընդունակ է համախմբել թե՛ իշխանություններից դժգոհ լայն զանգվածներին, եւ թե՛ տարբեր քաղաքական ուժերի. – որ հանուն երկրի արատավոր իշխանական համակարգի վերափոխման եւ ժողովրդի բարօրության պատրաստ է գնալ զոհողությունների. – որ ծայրաստիճան պարկեշտ ու հավատարիմ է քաղաքական դաշնակիցների հետ հարաբերություններում։ Սրանք հատկություններ են, որոնք Ծառուկյանին շահեկանորեն տարբերում են իրենց կարկառուն քաղաքական գործիչներ համարող բազմաթիվ անբան աղմկարարներից։ Առավել եւս, որ սոսկական դրական հատկություններ լինելուց բացի, դրանք հսկայական ազդեցություն են գործել ներկայիս քաղաքական դաշտի վրա՝ հույսի ու լավատեսության նոր լիցք հաղորդելով երկրում սահմանադրական կարգի վերականգնման համար պայքարի ելած ժողովրդական զանգվածներին։ Իսկ եթե ընդհանրացնելու լինենք, ապա Գագիկ Ծառուկյանի, իսկ նրանից առաջ Խաչատուր Սուքիասյանի ամենամեծ վաստակն այն է, որ նրանք գիտակցեցին, որ երկրի արմատական բարեփոխման միակ ելքը բուրժուազիայի եւ առողջ քաղաքական ուժերի համագործակցությունն է, այլ կերպ ասած, անարյուն բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը։ Ես համոզված եմ, որ այդ վաստակն անհետք չի մնալու։ Հայկական բուրժուազիայի մյուս ներկայացուցիչները վաղ թե ուշ հետեւելու են նրանց օրինակին, քանի որ այլապես ե՛ւ երկրի, ե՛ւ իրենց ապագան վտանգված է լինելու։ Ծառուկյանի եւ Սուքիասյանի մասին այստեղ ասվածը սոսկ պատմական իրողության արձանագրում չէ, որովհետեւ վստահ եմ, որ թե՛ մեկը, թե՛ մյուսը քաղաքականության մեջ դեռ իրենց վերջին խոսքը չեն ասել։ Չգնահատել այս ամենը, կնշանակի երախտամոռ գտնվել պետական մեքենայի ծանրագույն հարվածների եւ համակիրների կրած բռնաճնշումների պատասխանատվության բեռի տակ հայտնված Ծառուկյանի նկատմամբ, ով այս պահին համաժողովրդական զորակցության, բարոյական աջակցության եւ գոտեպնդման կարիքն ունի։ Որ նրա հասցեին քստմնելի քարոզարշավ պիտի ծավալեին իշխանական կերակրատաշտից օգտվող «օսլայած տղերքն» ու մարգինալ տարրերը, միանգամայն սպասելի էր, բայց որ, թեեւ այլ դիրքերից, գրեթե նույն կերպ պետք է վարվեին ընդդիմադիր ուժերի որոշ ներկայացուցիչներ, դա արդեն դուրս է տարրական պարկեշտության եւ քաղաքական մտածողության շրջանակից։ Ես եւ Հայ Ազգային Կոնգրեսը երբեւէ չենք ուրացել ազգին ու պետականությանը թեկուզ փոքրիկ ծառայություն մատուցած որեւէ անձի կամ կազմակերպության երախտիքը՝ ինչպես էլ հետագայում դասավորված լինեն վերջիններիս հետ մեր հարաբերությունները։ Այնպես որ ակնկալում եմ, որ այս հոդվածով հայտնած «սրտիս պարտքը» դառնա Հայաստանի բոլոր առողջ քաղաքական ուժերի, բոլոր ազնիվ քաղաքացիների «սրտի պարտքը»։ Նյութը` սկզբնաղբյուր կայքում
Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank App