«Ռեալի» պաշտպան Պեպեն, անդրադառնալով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում երեկ «Շալկեի» նկատմամբ տարած հաղթանակին, խոսել է նաև թիմակցի` Կրիշտիանու Ռոնալդուի մասին.
«Կրիշտիանու Ռոնալդուն խաղաց ինչպես միշտ: Նրա էմոցիաները ոգեշնչում են թիմին: Դա հենց այն է, ինչ ցանկանում ենք նրանից: Գոհ եմ, թե ինչպես է նա աջակցում թիմակիցներին, ուրախ ենք նրա համար: Ռոնալդուն գիտի, որ խաղալով «Ռեալի» համար՝ միշտ ճնշում է զգալու, սակայն մենք միշտ նրա կողմից ենք», - Պեպեի խոսքը մեջբերում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ այս խաղում հեղինակած գոլի շնորհիվ պորտուգալացին դարձավ «Ռեալի» պատմության երրորդ լավագույն ռմբարկուն: