ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը որակազրկվել երկու խաղով: Որոշումը կայացրել է Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգան:
Ինչպես տեղեկացնում է AFP-ն, նման պատիժ ֆուտբոլիստը ստացել է Ֆրանսիայի առաջնության 25-րդ տուրում «Սենտ Էտյենի» հետ հանդիպմանը Ռոմեն Ամումայի հետ պայքարում կոպիտ խաղի համար: Նշենք, որ այդ դրվագում Իբրահիմովիչը նաև դեղին քարտ է ստացել:
Արդյունքում` հարձակվողը բաց կթողնի «Մոնակոյի» հետ առաջիկա երկու խաղերը, որոնցից մեկը տեղի կունենա մարտի 1-ին ՝ Ֆրանիայի առաջնության 27-րդ տուրի շրջանակում, մյուսը` մարտի 4-ին՝ Ֆրանիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչում: