Հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները խոսել է աշխարհի նախկին չեմպիոն, ներկայումս Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի մասին։
-Կլիչկոն ինձ հյուր եղել է։ Այդ ժամանակ նա պատրաստվում էր առաջադրվել Կիևի քաղաքապետի ընտրություններին։ Հիմա ես մի բան կասեմ, որը, հավանաբար, ուժեղ դժգոհություն կառաջացնի, բայց ես նրան ոչ միայն մեծագույն, այլև նույնիսկ մեծ բռնցքամարտիկ չեմ համարում։
Այսինքն, նա մեծ է ֆիզիկապես, բայց որպես բռնցքամարտիկ... Ես շատերին գիտեմ, որ նրանից փոքրիկ կապիկ կսարքեին, պարզապես հիմա նրանցից ոչ ոք չկա ծանր քաշային կարգում,-ասել է Պոզները։