ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը մտահոգված է Ուկրաինայի արևելքում Ռուսաստանի կողմից աջակցվող անջատողականների մասնակցությամբ շարունակական ռազմական գործողություններով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին. փոխանցում է BBC-ն:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը «լրացուցիչ գին է» վճարելու, եթե Մինսկի պայմանավորվածությունները խաթարվեն:
Պսակին նշել է, որ ԱՄՆ-ի վարչակազմը պարբերաբար քննարկում է իրավիճակն Ուկրաինայում և ունի Ռուսաստանին ազդելու մի շարք տարբերակներ:
Հայտարարությունը հնչել է նույն օրը, երբ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ոչ ոք չպետք է պատրանք ունենա, թե Ռուսաստանի վրա կարող է ինչ-որ ճնշում գործադրել, քանի որ նման արկածներին իրենք միշտ համարժեք պատասխան կտան: