Հայաստանցի ազատ ոճի ըմբիշ Ժորա Հովհաննիսյանը նվաճել է վետերան ըմբիշների Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հովհաննիսյանը համոզիչ հաղթանակներ տոնել իր բոլոր 5 գոտեմարտերում և նվաճել ոսկե մեդալը:
Ազատ ոճի ըմբշամարտի վետերանների Եվրոպայի առաջնությունը անցկացվել է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում:
Հովհաննիսյանը, ով Վանաձորի մարզադպրոցի ըմբշամարտի մարզիչ է, արդեն հասցրել է նաև արժանի սաներ պատրաստել, որոնցից շատերը մեդալներ են նվաճել ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մրցումներում: