Փարիզից Գրենոբլ ուղևորվող գնացքում հրդեհ է բռնկվել: Արդյունքում՝ մոտ 600 մարդ արգելափակվել է գնացքի ներսում՝ հայտնում է TF1 հեռուստաալիքը:
Հրդեհը բռնկվել է, երբ գնացքն անցնում էր Իզեր դեպարտամենտի Վո-Միլյե կոմունայով:
«Ուղևորները, որոնք գտնվել են հարևան վագոններում, տարհանվել են անձնակազմի մյուս հատվածներ:
Դեռ չի հաջողվել մարել բավական ուժեղ կրակը»,- նշել են հրշեջ ծառայությունից:
Ականատեսների վկայությամբ՝ գնացքից ուժեղ ծուխ է դուրս գալիս:
Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան: