Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, ով ապաքինվում է նոյեմբերին ստացած ազդրի վնասվածքից, սկսել է մարզվել դաշտում։ Ինչպես հաղորդել է «Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին, խորվաթ ֆուտբոլիստը ամբողջ ծանրաբեռնվածությամբ կսկսի մարզվել հաջորդ շաբաթվանից։
Չորեքշաբթի Մոդրիչը մարզվել էր թիմի հետ ընդհանուր խմբում, սակայն չէր մասնակցել պարապմունքի վերջում երկկողմ հանդիպմանը, այլ վազքային վարժություններ էր կատարել։
-Նա իրեն լավ է զգում և լավատեսորեն է տրամադրված։ Հաջորդ շաբաթ կլինի նրա առաջին լիարժեք մարզումը վնասվածքից հետո, իսկ մարտին դաշտ կվերադառնա,-Անչելոտիի խոսքերը մեջբերված են «AS»-ից։