Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մարչելո Լիպին, անդրադառնալով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում Դորտմունդի «Բորուսիայի» և «Յուվենտուսի» միջև կայանալիք դիմակայությանը, խոսել է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ թուրինյան թիմ տեղափոխվելու հնարավոր տարբերակի մասին.
«Մխիթարյանը լավ ֆուտբոլիստ է, երիտասարդ է և ներուժ ունի, սակայն ես չգիտեմ «Յուվենտուսի» տրանսֆերային նպատակների մասին»,- Լիպիի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Նշենք, որ թիմերի միջև հանդիպումը տեղի է ունենալու վաղը, թուրինյան ակումբի դաշտում: