ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, ռադիոյով հանդես գալով ամերիկացիներին հղված ուղերձով, հայտարարել է, որ սիրում է Ամերիկան և նրա բնակիչներին, նույնիսկ եթե նրանք «ապուշներ են», տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով New Yorker հանդեսին:
«Ես սիրում եմ Ամերիկան, նույնիսկ նրա ապուշներին»,- ասել է Օբաման:
«Ամերիկայում բնակվում են մարդկանց բոլոր տեսակները՝ երիտասարդներ ու ծերեր, թույլեր և ուժեղներ, խելացիներ և հիմարներ: Եվ երբ մարդիկ իրոք հիմար են… գործում են ծաղրածուների նման, ես շարունակում եմ սիրել նրանց, որովհետև նրանք Ամերիկայի բաղկացուցիչ մասն են»,- հավելել է ԱՄՆ-ի նախագահը:
Դրա հետ մեկտեղ Օբաման կոչ է արել ամերիկացիներին՝ «միասին աշխատել հանուն Միացյալ Նահանգների»: Նա նաև ընդգծել է, որ եթե դրա համար անհրաժեշտ է «մի կողմ նետել մարդկանց միջև եղած տարբերությունները, այդ թվում՝ երբեմն ինտելեկտի մեծ տարբերությունը, ապա թող որ այդպես լինի»: