Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում «Էլչեի» նկատմամբ հաղթանակի արդյունքում, «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մադրիդյան թիմում անցկացրած առաջին 100 խաղում տոնեց իր 78-րդ հաղթանակը: Սա լավագույն արդյունքն է իսպանական ակումբներում աշխատած բոլոր մարզիչների շրջանում (առաջին հարյուր խաղում): Ժոզե Մոուրինյուն «Ռեալի» հետ անցկացրած 100 խաղում տոնել է 77 հաղթանակ, Խոսեպ Գվարդիոլան «Բարսելոնայում»՝ 71 հաղթանակ և 70 հաղթանակ էլ տոնել է Միգել Մունյոսը. տեղեկացնում է Mister Chiping-ը:
Նշենք, որ «Ռեալն» Անչելոտիի գլխավորությամբ ավելի քիչ գոլ է բաց թողել առաջին հարյուր խաղում (80), քան Մոուրինյուի ժամանակ (81):
«Արքայական ակումբն» Անչելոտիի մարզչական կարիերայում 4-րդ ակումբն է, որտեղ նա առնվազն 100 խաղ է անցկացրել: Հենց մադրիդյան թիմում է 55-ամյա մասնագետն ավելի շատ հաղթանակ տոնել առաջին 100 խաղում: