Լոնդոնում տեղակայված մարդու իրավունքների հարցերով Syrian Observatory for Human Rights (SOHR) մոնիթորինգային կենտրոնից հաղորդել են, որ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի կողմից իրականացվող «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների դեմ պայքարի գործողության հինգ ամիսների ընթացքում Սիրիայում 1,6 հազարից ավելի մարդ է սպանվել: Այս մասին հայտնել է NEWSru.co.il-ը:
Կազմակերպության տվյալներով՝ այդ ավիահարվածների հետևանքով սպանված 1465 զոհերն «Իսլամական պետության» գրոհայիններն էին, որոնց մեծ մասը Սիրիայի քաղաքացիներ չէին:
Բացի այդ, սպանվել են «Ջաբհադ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման 73 զինյալներ:
Սակայն, ինչպես նշվում է զեկույցում՝ սպանվածներից 62-ը խաղաղ բնակիչ է եղել: