«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան կարծում է, որ Անգլիայի Պրեմիեր լիգայում առաջին քառյակում տեղ գտնելու համար թեժ պայքար է լինելու: 26-րդ տուրում 1:2 հաշվով պարտվելով «Սուոնսիին»` «կարմիր սատանաները» նահանջեցին չորրորդ հորիզոնական` երրորդը զիջելով «Արսենալին»:
-Այժմ մենք պետք է կանգնենք, բարձրացնենք մեր գլուխը և մեր երկրպագուների համար սեփական խաղադաշտում հաղթենք «Սանդերլենդին»: Այդ հանդիպումը շատ կարևոր է մեզ համար: Մեր գլխավոր մրցակիցները քնած չեն, և Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարը թեժ է լինելու: Մենք մոտենում ենք մրցաշրջանի ամենակարևոր հատվածին,-գրել է Մատան իր բլոգում: