Oրերս իր կողմից հրավիրված ասուլիսի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նշել էր, որ քաղաքական եռյակն այլեւս գոյություն չունի: Իհարկե, զավեշտալի է, երբ քաղաքական երեք ուժերի անունից հայտարարությամբ է հանդես գալիս ընդամենը մեկ քաղաքական ուժի ներկայացուցիչ:
Ինչեւէ, հասկանալու համար, թե արդյո՞ք, ինչպես կասեին ՀՀԿ-ականները, «հրաշալի եռյակը» փլուզվեց, Orer.am-ը ճշտեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից, ով իր խոսքում մասնավորապես նշեց.
«Մենք լուրջ քաղաքական ուժ ենք, կքննարկենք, կասենք»:
Իսկ ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների մեկնաբանությանը, ապա այս պարագայում ամեն ինչ բարդ է՝ ԲՀԿ-ն խառն է, իսկ ավելի ճիշտ շատ խառն է և հիմա հայտարարություններով հանդես գալու ժամանակ չունի:
Սոսե Չանդոյան