Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում Դորտմունդի «Բորուսիայի» հետ դիմակայությունից առաջ նշել է, որ հյուրերի համար հեշտ հանդիպում չի լինելու:
«Բորուսիային» հյուրընկալվելիս մեզ համար հեշտ չի լինելու, բայց և իրենց համար հեշտ չի լինի մեր դաշտում: Թուրինում գերմանական ակումբին սպասվում է իսկական դժոխք: Մենք պատրաստ ենք պայքարին: Մրցակցի ուժեղ կողմը ոչ թե առանձին ֆուտբոլիստների անհտական որակներն են, այլ թիմային ոգին: Գերմանիայի առաջնությունում անհաջողությունները նրանց ավելի վտանգավոր են դարձնում, քանի որ ցանկանում են ցույց տալ, որ իրականում ավելին կարող են անել»,- Վիդալի խոսքը մեջբերում է Tmw-ը: