Չեմպիոնների լիգայի պատմության մեջ լավագույն եզրափակիչներից մեկը տեղի ունեցավ 1997 թվականին, որը խաղարկեցին Թուրինի «Յուվենթուսը» և Դորտմունդի «Բորուսիան», հայտնում է Orer.am-ը:
Մինչև հիմա երկրպագուները շատ լավ են հիշում Կարլ-Հայնց Ռիդլեյի դուբլը, Ալեսանդրո Դել Պիերոյի կրնկով հարվածը, և իհարկե երիտասարդ Լարս Ռիկենի հրաշալի գոլը: Դրանից հետո այս մակարդակի վրա թիմերը երբեք չհանդիպեցին: «Յուվենթուսը» մնաց լավագույն ակումբների շարքում մինչև հայտնի սկանդալը, իսկ «Բորուսիան» ընդհանրապես կորավ տեսադաշտից՝ 2013-ին կրկին վերականգնելով նախկին համբավը:
Այնուամենայնիվ, այժմ ոչ թե «Բորուսիան», այլ «Յուվենթուսն» է համարվում այս մրցաշարի նորեկ: Սերիա Բ-ից վերադառնալուց հետո «ծեր սինյորային» հաջողվեց իրեն ենթարկել ողջ Իտալիան, սակայն Եվրոպայում ոչ մի կերպ չի ստացվում վերականգնել նախկինում ունեցած «հարգանքը»:
Ուստի ավելորդ չի լինի ասել, որ եթե «Յուվենթուսին» հաջողվի դուրս մղել պայքարից 2013 թվականի եզրափակչի մասնակցին, ապա դա կլինի վերականգնման համար առաջին վստահ քայլը:
Աշոտ Մնացականյան