Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հեռախոսազրույց է անցկացրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ՝ Ուկրաինայի իրադրության շուրջ: Այս մասին հայտնել է interfax.ru-ն` հղում անելով ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայությանը:
Մոգերինին «ընդհանուր գերակայություն» է համարել ամբողջ ծավալով Մինսկի համաձայնությունների կատարումը: Նրա խոսքով՝ ԵՄ-ն արդեն «զգալի գործնական ու ֆինանսական աջակցություն է ցուցաբերում ԵԱՀԿ-ի առաքելությանը», որպեսզի կազմակերպությունը «կարողանա լիովին կատարել իր դերը տեղերում»:
Եվրոպայի արտաքին քաղաքական ծառայության՝ Բրյուսելում տարածված կոմյունիկեյում նշվում է, որ Մոգերինին և Պան Գի Մունը «քննարկել են Մինսկի համաձայնությունների իրականացմանը, մասնավորապես, Ուկրաինայում ԵԱՀԿ-ի հատուկ դիտորդական առաքելության ամրապնդմանն աջակցելու նպատակով ձեռնարկվող ջանքերի համակարգման անհրաժեշտությունը»: