Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ կատալոնյան «Բարսելոնան» հաղթանակ տոնեց: Այս հանդիպումը «կապտանռնագույնների» համար 200-րդն էր Չեմպիոնների լիգայում:
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է 1:2 հաշվով՝ կատալոնացիների հաղթանակով:
Խաղի 69-րդ րոպեին Սերխիո Ագոերոյի հեղինակած գոլը կատալոնացիների 200-րդ բաց թողած գոլն էր եվրոպական հեղինակավոր այս մրցաշարում. տեղեկացնում է Opta-ն:
Նշենք, որ «Բարսելոնային» Չեմպիոնների լիգայում 200 և ավելի գոլ բաց թողնելու ցուցանիշով գերազանցում է միայն մեկ թիմ՝ Մադրիդի «Ռեալը» (224):