«AS» պարբերականը հաղորդում է, որ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչն ապաքինվում է արագեցված ծրագրով:
Խորվաթ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել նոյեմբերին և սպասվում էր` խաղադաշտ կվերադառնա միայն մարտի կեսերին, սակայն ըստ վերոնշյալ աղբյուրի` Մոդրիչը կարող է մասնակցել մադրիդյան թիմի առաջիկա խաղին: Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի շրջանակում «Ռեալը» հյուրընկալելու է «Վիլյառեալին»:
Հավելենք, որ Մոդրիչն արդեն առանց սահմանափակումների մարզվում է ընդհանուր խմբում: