«Շիրակն» այսօր 4-ամյա պայմանագիր է ստորագրել 20-ամյա հարձակվող Վիուլեն Այվազյանի հետ։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019թ. դեկտեմբերի 1-ը։ Այս մասին տեղեկանում ենք Գյումրու ակումբի պաշտոնական կայքից:
«Շատ ուրախ եմ, որ սկսելու եմ հադես գալ հարազատ քաղաքիս թիմում։ Անհամբեր սպասում եմ առաջին խաղին։ Ջանք ու եռանդ չեմ խնայի, որպեսզի ուրախացնեմ մեր երկրպագուներին»,-ասել է Վիուլեն Այվազյանը, ով նոր թիմում հանդես է գալու 7 համարի մարզահագուստով:
Վիուլեն Այվազյանը կարիերան սկսել է Երևանի «Փյունիկի» կազմում (2008), 2012-ից սկսել է խաղալ «Փյունիկի» հիմնական կազմում, հանդես է եկել նաև Հայաստանի Մ17, Մ19, Մ21 հավաքականներում։