Yerevan, 29.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Անգլիական օդը օգտակար է Սուարեսի համար. «Բարսան» կրկին հաղթեց «Սիթիին»

Sport
Սուարեսը, ժամանելով Անգլիա, ձևակերպեց իր առաջին դուբլը կապտանռնագույների մարզաշապիկով և ապահովեց «Բարսելոնայի» հաղթանակը «Մանչեսթր Սիթիի» նկատմամբ,- տեղեկացնում է Օrer.am-ը: Լուիս Էնրիկեն փաստացի դաշտ էր հանել այս պահին, թերևս, ձեռքի տակ ունեցած ֆուտբոլիստներից լավագույն տասնյակին: Նույնսիկ «Նոու Քամփում» մղձավանջային արդյունավետությամբ սխալ խաղից հետո Դանիել Ալվեսն էր պահպանել իր տեղը մեկնարկային կազմում: Միայն դարպասապահի ռոտացիայի հարցն է, որ գլխավոր մարզիչը երբեք կասկածի տակ չի դնում՝ Իսպանիայում խաղում է Բրավոն, Եվրոպայում՝ տեր Շտեգենը: Ինչ վերաբերվում է Մանուել Պելեգրինիին, ապա վերջինս ստիպված էր կազմը ընտրելիս շրջանցել որակազրկված Յայա Տուրեյին: Վերջինիս ընկերակցելու համար առաջին րոպեներից խաղադաշտ չմտավ նաև երկրորդ կենտրոնական կիսապաշտպան Ֆերնանդինյոն: Բուսկեթս-Ինիեստա-Ռակիտիչ կատալոնական եռյակի դեմ «Սիթիի» մարզիչը դուրս բերեց Ֆերնանդո-Միլներ թարմ տանդեմը: Վերջինս ծնկի միկրովնասվածքի պատճառով չմասնակցեց «Նյուքասլի» ջախջախմանը, սակայն «Բարսայի» հետ տնային խաղին հասցրեց վերականգնվել: Պելեգրինիի մտահաղացումը ակնհայտ դարձավ հանդիպման հենց սկզբում. սպասել մինչև փոթորիկը կավարտվի, հակագրոհների միջոցով անակնկալի բերել մրցակցին: «Քաղաքացիները» միանգամից սպասողական դիրք ընդունեցին, բայց հակառակորդից ոչ մի «նվեր» չստացան: «Մալագայից» կրած պարտությունից զայրացած «Բարսելոնան» ամենևին հակված չէր բարեգործության և միանգամից հակառակորդի մոտ սկսեց գլխապտույտ առաջացնել: Դաշտի տերերը իրենց մեկնարկային երկչոտության համար պատժվեցին Սուարեսի արագ գոլի շնորհիվ: Դժվար չէ գուշակել, թե ինչպես դիմավորեցին Լուիսին տեղացի երկրպագուները: Տրիբունաներից հնչող թշնամական սուլոցները ուրուգվայցուն ոչ միայն չխանգարեցին, այլ ավելի մոտիվացրեցին: Սուարեսի, արդեն, երկրորդ հարվածը դարպասին նշանավորվեց դարպասի գրավումով: Վերահսկելով Կոմպանիից հետ եկած գնդակը` նա այն միանգամից տեղավորեց դարպասի հեռավոր անկյունում: Գոլի «մեղավորներից» մեկը դարձավ նաև Լեո Մեսսին: Լեոյի մասին հարկ ենք համարում խոսել առանձին:«Մալագայից» կրած պարտությունից հետո կրկին տարածվեցին լուրեր Մեսսիի և Էնրիկեյի միջև եղած կոնֆլիկտի մասին: Թե ինչ չափաբաժին ունեն ճիշտն ու սխալը այս տեղեկատվության մեջ, հայտնի չէ: Մանչեսթրում «Բարսելոնայի» առաջնորդը գործում էր բացարձակապես բարեխղճորեն և որ ամենակարևորն է՝ օգտակար: Հանդիպման հենց առաջին երեք րոպեների ընթացքում նա կարողացավ երկու անգամ գնդակ խլել մրցակցի ֆուտբոլիստներից: Նրա օդային փոխանցումից սկսեց կատալոնացիների առաջին գոլը: Երկրորդ գոլային ակցիան նույնպես սկսվեց Մեսսիից. հիանալի կերպով ազատվելով մրցակցի վերահսկողությունից՝ փոխանցում կատարեց արդեն արագություն հավաքած Ալբայի ոտքին, որի գերազանց կտրուկ փոխանցումից հետո էլ Սուարեսը ձևակերպեց իր առաջին դուբլը կատալոնացիների կազմում: Տեղացի երկրպագուների հիասթափությունը այնքան մեծ էր, որ նրանք չէին էլ փորձում խլացնել հյուրերի տրիբունայից լսվող «Բարսայի» հիմնը: Բայց խաղադաշտում կատալոնացիների առավելությունը բրիտանացիների նկատմամբ ավելի շոշափելի էր: Պելեգրինին իր կատարած խաղադրույքը տանուլ էր տալիս: Դաշտի տերերին ոչինչ չէր մնում անել, բացի հարձակումից, ինչի հետևանքով նրանք հանդիպեցին մի քանի վտանգավոր հակահարձակման, որոնք կարող էին հանգեցնել գոլի՝ սեփական դարպասին: Սկզբում Կոմպանին կանխեց Սուարեսի հեթ-տրիկը, ապա հորիզոնական դարպասաձողը՝ Ալվեշի գոլը: Ընդմիջումից հետո «քաղաքացիների» հյուրընկալությունից ոչ մի հետք չմնաց: Եվ եթե Ջեկոն և Դեմիկելիսը մոտիկ տարածությունից հարվածեին դեպի դարպասի անկյունը կամ Ագուերոյի հարվածը միտված լիներ դեպի տեր Շտեգենի տիրույթները, ոչ ոք չի կարող ասել թե ոնց կավարտվեր այս հանդիպումը: Չսպասելով Ջեկոյի գոլին՝ Պելեգրինին դաշտ դուրս բերեց իր ձմեռային ջոկերին՝ Բոնիին: Եվ հենց այդ պահին «Սիթիին» միանգամից հաջողվեց գոլերի տարբերությունը վերածել նվազագույնի: Ճակատագրի հեգնանքով հյուրերը գնդակ բաց թողեցին առաջին խաղակեսի, թերևս, ամենաօգտակար ֆուտբոլիստի պատճառով: «Քաղաքացիները», դաշտի կենտրոնում Մեսսիից խլելով գնդակը և մի քանի արագ փոխանցումներ կատարելով, գնդակը հասցրեցին հարձակման կրակագիծ, որն էլ Ագուերոն ի սրտե մխրճեց մրցակցի դարպասի մեջ: Գոլից հետո դաշտի տերերի մոտ հույսի կայծ բոցկլտաց հորիզոնում, սակայն Կլիշին, ստանալով այդ խաղում իր երկրորդ դեղին քարտը, միանգամից մարեց այն: Մոռանալով առաջին զգուշացման մասին՝ «Մանչեսթր Սիթիի» ձախ պաշտպանը ոտքով կոպիտ վրաերթի ենթարկեց Դանի Ալվեշին:Երկուսն էլ լքեցին խաղադաշտը, սակայն մի տարբերությամբ՝ բրազիլացին փոխարինվեց, իսկ ֆրանսիացին՝ հեռացվեց: Հանդիպման ավարտին մնում էր քառորդ ժամ, սակայն խաղադաշտում ունենալով մեկ ֆուտբոլիստ պակաս՝ Անգլիայի չեմպիոնի համար խաղը փրկելը ավելի քան դժվար էր թվում. գնդակ բաց չթողեցին, որը երևի կարելի է նվաճում համարել: Ավելի ճիշտ՝ Մեսսիին հաջողվեց գրավել դարպասը, սակայն այն չեղյալ համարվեց ֆուտբոլիստի խաղից դուրս գտնվելու պատճառով: Իսկ մրցավարի ավելացրած ժամանակի վերջում նշանակված տասնմեկ մետրանոց հարվածից հետո իրեն հիանալի դրսևորեց «Սիթիի» դարպասապահ Ջո Հարթը՝ պահպանելով այս զույգի հաղթողի վերաբերյալ ինտրիգի պատրանքը: Աշոտ Մնացականյան
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference