Yerevan, 24.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Աշխարհի ամենատարօրինակ կրոններն ու կրոնական ծեսերը

Lifestyle
Հիրավի, մարդկային հիմարությունը սահմաններ չի ճանաչում և դրա վառ ապացույցներից մեկը տարբեր տարօրինակ կրոններն ու կրոնական ծիսակարգերն են, որնք լավագույն դեպքում կարող են մոգոնված լինել շառլատանների կողմից, եթե չասեմ հոգեկան հիվանդների։ Սակայն սարսափելին ոչ այնքան այն փաստն է, որ կան նման կրոններ ու ծիսակարգեր, այլ այն, որ միշտ գտնվում են մարդիկ, ովքեր պատրաստ են սրբորեն հավատալ ու հետևել դրանց։ Orer.am-ը ներկայացնում աշխարհում 9 ամենատարօրինակ կրոնների ու կրոնական ծեսերը: 1. Երեխաների նետում Հնդկաստանում գտնվող Գրիշնեշվոր տաճարը հանդիսանում է այն վայրը, որտեղ իրականացվում է ամենատարօրինակ ու ամենավտանգավոր ծիսակարգերից մեկը՝ երեխաներին վայր են նետում 15 մետր բարձրությունից… Այնուամենայնիվ, իրականում ամեն ինչ այդքան էլ ողբերգական չէ՝ երեխաները տուժում են հազվագյուտ դեպքերում, որովհետև ներքևում նրանց կարողանում են բռնել իրենց իսկ քաջարի հայրիկները՝ բացբած սավանի միջոցով։ Համենայն դեպս վերջին 150 տարվա ընթացքում գրրանցվել է 3 մահացու դեպք այս վայրի ծիսակարգի արդյունքում ։ Ինչպես մուսուլմանները, այնպես էլ հինդուիստները հավատում են, որ 700 տարվա պատմություն ունեցող այս ծեսը հաջողություն է բերում դրա միջով անցնողին, ինչպես նաև խելք ու առողջություն։ Դե հաջողության մասով չգիտեմ, բայց որ խելք բերեր, հաստատ էլ իրենց երեխաներին չէին թույլ տա անտեղի ռիսկի ենթարկվել։ Ինչ վերաբերում է առողջությանը… դե բնականաբար, եթե գյաբռլամիշ չլինի, առողջությունը շա չի տուժի։ Իսկ եթե լուրջ, այս ծիսակարգով անցած երեխաերը լուրջ հոգեբանական տրավմա են ստանում, հաճախ մեկուսանում են և մտավոր հետևնթաց են ապրում։ 2. Երկնային թաղում Տիբեթում սովորական երևույթ էր այսպես կոչված երկնային թաղումը. Մահացածի մարմինը կտրատվում է մանր կտորների և այդ կտորները կախում են տարբեր բարձրունքների վրա՝ ծառերից, ժայռերից և այլն, որտեղ սկսում են նեխել և ի վերջո դառնում է կեր՝ գիշակեր թռչունների համար։ Բանն այն է, որ բուդդիզմի մեջ տարածված է այն համոզմունքը, որ մարդկային մարմինը ընդամենը տարրա է նրա ոգու հումար, որն այլևս անպիտան է դառնում մարդու մահվանից հետո։ Ներկայումս, երկնային թաղումը անօրինական է համարվում և կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ մահացածի հարազատներն են պահանջում։ 3. Ագհորի Պատմաբանները ենթադրում են, որ այս աղանդը առանձնացել է հինդուիզմից 14-րդ դարում։ Եթե հինդուիզմում համարում են, որ «չար» հասկացողություն իրականում չկա, որովհետև ամեն բան առաջացել է Բրահմայից, ապա ագհորի աղանդը ավելի է խորացել այս հայեցակարգի մեջ և համարում է, որ ամեն բան հենց աստված է, ուստի մեղք է հրաժարվել ինչ որ բանից։ Հենց սա էլ հիմնական մոտիվ է հանդիսանում այս աղանդի հետևորդների համար, որպեսզի նրանք զզվելի ու զարհուրելի բաներ անեն, օրինակ՝ ուտել մահացած մարդկանց դիակները, կամ էլ իրենց իսկ բնական կարիքները հոգալուց հետո առաջացած «բարրիքները»։ 4. Մարադոնայի եկեղեցին Դիեգո Մարադոնան իհարկե հանճարեղ ֆուտբոլիստ է, բայց նա եզակի է նրանով, որ նրան երկրպագող առանձին կրոն անգամ գոյություն ունի, որը հաշվում է մոտ 60000 հետևորդ՝ աշխարհի տարբեր ծայրերից։ Այս կվազիկրոնի հետևորդները ոչ միայն համարում են Մարադոնային պատմության մեջ ամենահանճարեղ ֆուտբոլիստ, այլև աղոթում են նրա անունով։ Բացի դրանից, բոլոր հետևորդները պարտավոր են փոխել կամ ավելացնել իրենց միջին անվանը նաև Դիեոգո անունը, իրենց տղաներին տալ Դիեգո անունը և տարածել աշխարհով մեկ, թե ինչ հրաշքներ է պատահել իրեննց հետ՝ շնորհիվ Մարադոնայի պաշտանմունքի։ 5. Միջադարյան խելագարություններ Մարդկանց զգալի մասի մոտ տպավորված է այն կարծրատիպը, որ միջնադարը եղել է պատվի ու քաջության ժամանակաշրջան, երբ քաջարի ասպետները պայքարում էին գեղեցիկ օրիորդներին հաճոյանալու համար, որոնք էլ իրենց հեերթին մաքուր էին ինչպես բյուրեղը, իսկ արքաները իշխում էին՝ հիմնվոելով բացառապես արդարության ու խոհեմության վրա, բայց քչերը գիտեն միջնադարյան այնպիսի հիմար ծեսերի ու կրոնական մառազմների մասին, ինչպիսիք են ներքոնշյալները. - Կեղտի պաշտանմունք. Եվրոպացիներին բնորոշ այս բուրումնավետ պաշտամունքը արտահայտվում էր նրանով, որ նրանք լողանում էին առավելագույնը տարին երկու անգամ։ Օրինակ՝ Իսպանիայի թագուհի Իզաբելլա Կաստիլիացին, որն ապրեց մինչև 15-րդ դարի վերջ, իր ողջ կյանք ընթացքում լոգանք է ընդունել միայն երեք անգամ՝ ծնվելիս, ամուսնանալուց հետո և առաջին ամուսնական գիշերը։ Ընդ որում, տիրակալներին ոչնչով չէին զիջում նրանց ենթակաները։ - Բորոտով հիվանդների պնամքը. Այս սարսափելի հիվանդությամբ տառապող հիվանդներին խնամող միանձնուհիները լիզում էին վերքերի վրա գոյացող թարախը և ուտում պլոկվող մաշկը՝ համարելով, որ այդ կերպ դրսևորում են իրական հավատ առ Աստված։ - Ոջլապաշտ հոգևորականներ. Քրմերի մոտ տարածված երևույթ էր սեփական մարմնի վրա ոջիլներ բուծելը, անգամ դիտավորյալ, որովհետև այս մակաբույծները համավու էին ոչ ավել, ոչ պակաս՝ Աստծո մարգարիտներ։ Համարվում էր, որ մարդ սպանելու դեպքում ներում կարելի է ստանալ, եթե ապաշխարգես, բայց ոջլի սպանությունը մեկընդմիշտ փակում էր Դրախտի դարպասները մեղանչածի առջև։ 6. Սպագետտիից թռչող հրեշի եկեղեցի Սա ծաղրանք-կրոն է, որը ծաղրում է Քրիստոնեությանը։ Այն ստեղծվել է Բոբբի Հենդերսոնի կողմից 2005 թվականին՝ ի բողոք նրան, որ Կանզաս նահանգում որոշում էր կայացվել թույլատրել ուսուցիչների դասավանդել գիտակից մտահաղացման տեսությունը, որպես էվոլյուցիոն զարգացման տեսության այլընտրանք։ Հենդեերսոնի աշխատության մեջ գրված է, որ հենց սպագետտին է հանդիսանում այն գերէակի իրական մարմնացումը, ում աստվածային մտահաղացման արդյունքում ստեղծվել են բոլոր կենդանի էակները, երկիրն ու երկինքը։ Այս հերետիկոսությունը ակնթարթորեն դարձավ համացանցի գլխավոր մեմերից մեկը և ցեռք բերեց տասնյակ հազարավոր հետևորդներ, որոնք բնականաբար չեն հավատում ոչ մի թռչող հրեշների, առավել ևս սպագետիից, բայց փաստը մնում է փաստ՝ Սպագետտիից թռչող հրեշի եկեղեցին այսօր հաշում է 7.5 միլլիոն աթեիստ հետևորդների։ 7. Սերմնահեղուկի պաշտանմունք Խորհրդավոր Բարույա ցեղը հայտնաբերվել է Նոր Գվինեայի արևելյան նախալեռներում ընդամենը 45 տարի առաջ՝ մարդաբան Մորիս Գոդելյերի կողմից։ Այս ցեղի առնաձնահատկությունը կայանում է նրանում, որ այստեղ պաշտանմունքի գլխավոր առարկան տղամարդկանց սերմնահեղուկն է, իսկ կանայք համարվում են ստորադաս ու անիրավ էակներ։ Կանայք այնքան անիրավ են այս ցեղում, որ կրում են գույքի կարգավիճակ և կարող են փոխանակվել մի բուռ աղի հետ: Այնուամենայնիվ, անգամ սրանում չի կայանում ամենազազրելին։ Բանն այն է, որ սերմնահեղուկը բացի զուտ իր գործառույթի համար պաշտելուց բացի, այս վայրենիները համարում են այն քաջության ու առնականության աղբյուր և արդեն 8 տարեկանից տղա երեխաները պարտավոր են պարբերաբար խմել իրենց ավելի ավագ ցեղակիցների սերմնահեղուկը, իսկ այն կինը, ով կհամարձակվի նման բան անել՝ վտարվում է ցեղից։ 8. Մրջնե ձեռնոց Paraponera clavata տեսակի մրջյունները, կամ ինչպես նրանց անվանում են ոչ գիտականորեն՝ փափուշ մրջյունները (նրանց կծածի ցավային զգացողությունը նման է հրազենային վնասվածքի ցավային զգացումներին), աշխարհի ամենաագրեսիվ ու վտանգավոր մրջնատեսակն են և բնակվում են Հարավային Ամերիկայում։ Որոշ վայրի ցեղեր մի զարհուրելի արարողակարգ են կիրառում՝ որպես ձեռնադրման արարողություն, տղաները պետք է 10 րոպե ձեռքերը պահի այդ մրջյուններով լցված ձեռնոցների մեջ… այս դաժան ծեսից հետո մի առ ժամանակ ձեռքերը պարալիզված են լինում և սեևացած, իսկ դրա միջով անցածները հետո ասում են, որ դա նույնն է, ինչ ձեռքերդ մտցնես շիկացած ածուխի մեջ։ Սա լավագույն դեպքում, բայց լինում են դեպքեր, երբ տղամարդ կոչվելուն «անարժանները» մահանում են ցավային շոկից, իսկ ամենաահավորը սպասվում է զինոր դառնաալ ցանկացողներին… նման քաջարիները պետք է այս ծեսն անեն 20 անգամ։ 9. Բակիստներ (BACism) Բակիստների ամերիկյան աղանդը հիմնականում բաղկացած է «Երկնային դարպասներ» աղանդի նախկին անդամներից, որոնք հիասթափվել են իրենց այն հավատից, որ իրականում Աստվածն ու Սատանան այլմոլորակային տիեզերանավերի նավապետներ են, ովքեր տիեզերքում ավերջ պատերզամ են մղում միմյանց դեմ՝ Երկրի համար։ Ըստ այս աղանդի, Սատանան այնուամենայնիվ հաղթել էր ու տրոհել էր Աստծո մարմինը մանրագույն մասնիկների, իսկ քանի որ 2006 թվականին ավարտվեց Մեծ Անդրոնային Կոլլայդերի (Big andron collider, հենց սրա հապավումից էլ գալիս է աղանդի անունը) շինարարությունը, որը ի վիճակի էր արդեն սինթեզել այդ մանրագույն մասնիկները, ապա այս հիմար աղանդի հիմար հետևորդենրը կոլլայդերը վերածեցին պաշտանմունքի առարկայի և հավատում են, որ այն ի վերջո կկարողանա վերարտադրել իրենց սիրելի Աստված նավապետին։
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes