Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Հատկապես ջերմորեն եմ շնորհավորում դպրոցի և բուհի շեմն առաջին անգամ ոտք դնողներին` նրանց մաղթելով լուսավոր ճանապարհ և բարձր առաջադիմություն, իսկ մանկավարժներին, ում վստահված է սերունդների կրթության և դաստիարակության դժվարին գործը, հաջողություններ իրենց շնորհակալ աշխատանքում: Դպրոցը մեր պետության ու ժողովրդի ապագան կերտող կարևորագույն օղակն է, ու պետության վերաբերմունքն էլ դպրոցի հանդեպ համապատասխան պետք է լինի: Իսկ ինչպես է այսօր պետությունը վերաբերվում ռազմավարական ամենաթանկ կապիտալին: Այսօրվա դպրոցը ոչ միայն մեր կյանքի հայելին է, այլև առաջին հերթին ոլորտը համակարգող կառույցի: Ճիշտ կրթօջախ ունենալու համար անհրաժեշտ է, որ պետության ծրագրերն ու պլանները ճիշտ բաշխված լինեն դպրոցի, բուհի եւ կյանքի միջեւ: Իսկ այսօր կրթության ոլորտի ղեկավար կազմը զբաղվում է կարելի է ասել <ոչ բուն> գործով... Icebucketchellange անող նախարարը չի կարող լուրջ ընդունվել դպրոցների տնօրենների կողմից, էլ չեմ խոսում աշակերտների մասին, ովքեր նույն գործով են զբաղված ինչ նախարարը: Երեխայի դաստիարակության գործում անասելի նշանակություն ունի դպրոցը: Մոռանում ենք, որ կրթություն կոչվածն իր մեջ ուսուցումից բացի ներառում է մի մեծ գործառույթ ևս` դաստիարակությունը, որի մասին, ավաղ, խոսող, գործով էլ զբաղվող չկա...Վանիկ Էլիզբարյանի ֆեյսբուքյան գրառումը