Ղազախստանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը հավանաբար դուրս կգա Եվրասիական տնտեսական միության կազմից: «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, կիրակի օրը, մայրաքաղաք Աստանայում, Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության հռչակագրում նշված որոշ կետերը չիրագործվելու դեպքում, Ղազախստանն իրավունք ունի դուրս գալ այդ միության կազմից: Նազարբաևը նշել է, որ Աստանան երբեք չի անդամակցի մի կազմակերպության, որը կսպառնա Ղազախստանի անկախությանը: Հարաբերությունները զարգացնելու նպատակով, Բելառուսը, Ռուսաստանն ու Ղազախստանը 2014 թվականի մայիսի 29-ին, Աստանայում ստորագրեցին Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին համաձայնությունը: