Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի ընտանիքի փաստաբան Վադիմ Պրոխորովը հայտարարել է, որ Նեմցովին անհայտ անձինք սպառնացել են սոցցանցերում: Այս մասին հայտնել է interfax.ru-ն:
«Մի քանի ամիս առաջ սպառնալիքներ են ստացվել սոցցանցերում: Մենք նույնիսկ հայտարարություն էինք տվել, սակայն արձագանք չի եղել»,- նշել է Պրոխորովը:
Հիշեցնենք, որ գիշերը Մոսկվայի կենտրոնում Նեմցովին սպանված են գտել հրազենային վիրավորումով։