Կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Կլաուդիո Բրավոն երեկ «Գրանադայի» հետ խաղից հետո սահմանեց նոր ռեկորդ, հայտնում է Orer.am-ը:
Իսպանիայի առաջնությունների շրջանակում Բրավոն խաղադաշտ դուրս եկավ 197-րդ անգամ և այդ ցուցանիշով դարձավ առաջին չիլիացի ֆուտբոլիստը՝ գերազանցելով լեգենդար Իվան Սամորանոյին, որի հաշվին կար 196 հանդիպում:
Բրավոյին դա հաջողվեց անել 9 մրցաշրջանների ընթացքում՝ սկսած 2006 թվականից, որոնցից ութը նա անցկացրեց Սան-Սեբաստիանի «Ռեալ Սոսիեդադում»: Սամորանոն Իսպանիայում հանդես էր եկել 6 մրցաշրջան՝ «Սևիլիայի» և Մադրիդի «Ռեալի» կազմում: