Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը երկրում տնտեսական նոր քաղաքականության ու գնաճի դեմ բողոքելու նպատակով մարտի 15-ին բողոքի ցույց կանցկացնի Բաքվում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական Contact.az-ը, նման որոշում է կայացվել խորհրդի կոորդինացիոն կենտրոնի կողմից:
Ցույցն իրականացնելու թույլտվություն ստանալու նպատակով խորհուրդը դիմում է ներկայացնելու Բաքվի քաղաքապետարանին: Բողոքի ակցիան կիրականանա «Վերջ թալանին» խորագրի ներքո: