Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երեկ Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում հեղինակել է իր 30-րդ գոլն ընթացիկ մրցաշրջանում։
Այսպիսով, պորտուգալացին դարձել է առաջին ֆուտբոլիստը, ով կարողացել է 5 մրցաշրջանում անընդմեջ 30 և ավելի գոլ խփել եվրոպական ուժեղագույն առաջնություններում։ Նախորդ մրցաշրջաններում նա խփել էհամապատասխանաբար 31, 34, 46 և 40 գոլ։
4 անգամ մրցաշրջանում անընդմեջ 30+ գոլերի ցուցանիշ ունեցել են Դեյվու Հոլիդեյը, Ջիմի Գրիվզը և Լիոնել Մեսսին։