Yerevan, 23.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Պաշտոնաթող նախագահն իր գնահատականներում առնվազն ազնիվ չէ». Նարեկ Գալստյան

Վերջին օրերին ակտիվացել են Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին խոսակցությունները: Որքանո՞վ է այդ հնարավորությունն իրատեսական. Orer.am-ի զրուցակիցն է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը: Ռոբերտ Քոչարյանի վերջին օրերին աննախադեպ ակտիվություն է ցուցաբերում՝ հարցազրույց, այնուհետև նրա ոչ պաշտոնական կայքի կողմից պատրաստված ֆիլմ՝ 60-ամյակի առիթով: Արդյո՞ք սա ակնարկ է՝ մեծ քաղաքականություն հետվերադարձի և նախագահական հավակնությունների մասին: Ես առանձնապես հակված էլ չեմ մտածելու, որ Քոչարյանը երբևիցե դուրս է մնացել մեծ քաղաքականությունից: Գոնե Հայաստանում հսկայական կապիտալ ունեցող որևիցե մեկը չի կարող դուրս մնալ մեծ քաղաքականությունից, իսկ Քոչարյանն առավել ևս: Ինչ վերաբերում է նախագահական ամբիցիաներին, ապա ինչու՞ ոչ, նա կարող է հանգիստ նման փորձ անել: Եթե չկա այս իշխանությունների կողմից նրա կառավարման տարիների քաղաքական գնահատականը, եթե բոլոր այն վատ երևույթները, որոնք կային վերջինիս 10 տարիների նախագահության ընթացքում, չլուծվեցին այս տարիներին, եթե չբացահայտվեցին տասնյակ աղմկահարույց հանցագործությունների կատարողներն ու պատվիրատուները, ապա, բնական է, որ Քոչարյանը շատ հանգիստ վերադառնալու ցանկություն կունենա: Այլ խնդիր է, թե ինչպես կընդունի նրան Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Վստահ եմ, որ առնվազն ոչ բարյացկամ: Ինչպե՞ս եք գնահատում Քոչարյանի իշխանավարման տարիներն ընդհանրապես և համաձա՞յն եք այն կարծիքի հետ, որ Քոչարյանի շնորհիվ Հայաստանը ծաղկում էր այդ տարիներին: Կարծում եմ, որ պաշտոնաթող նախագահն իր գնահատականներում առնվազն ազնիվ չէ: Երբ նա կամ իր PR թիմի ներկայացուցիչները խոսում են այդ տարիներին երկրում արձանագրված տնտեսական աճի մասին, ապա հանուն արդարության պետք է նաև հիշեին և ազնվորեն խոսեին կեղծված նախագահական և խորհրդարանական ընտրությունների, ապրիլի 12-13-ի, մենաշնորհների հաստատման, օլիգարխիայի՝ իբրև ինստիտուտ կայացման, տասնյակ աղմակահարույց և դեռևս չբացահայտված հանցագործությունների մասին: Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակային քաղաքականություն վերադարձավ, նա հանդես եկավ հրապարակային հաշվետվությամբ իր արած-չարածի համար, այլ խնդիր է, թե ով որքան արժանահավատ համարեց նրա խոսքերը: Քոչարյանի 10 տարվա իշխանության օրոք երկրի հարստությունները վաճառվեցին օտարին, սոցիալական անարդարությունն էլ ավելի մոլեգնեց, օլիագարխիան և նրանց ավազակախմբերը դարձան հասարակական կյանքի տեր և տիրական: Կարծում եմ, որ նախագահ Քոչարյանի գրասենյակը նաև այս և նմանատիպ հարցերին պետք է պատասխանի: Միայն մի քանի արտադրամաս բացելով չէ երկրում առաջընթաց գրանցվում: Մամուլի ազատությունը ցանկացած երկրի առաջընթացի գրավականներից է, իսկ եկեք հիշենք, թե ինչ ողբալի վիճակում էր մամուլն այդ տարիներին: Երկրի միակ անկախ հեռուստաընկերությունը փակվեց հենց իշխանություններին ոչ հաճո հաղորդումներ ներկայացնելու համար: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը ժողովուրդը շատ լավ գիտի, բայց արդյո՞ք գիտակցում է նաև նախկին նախագահը: Հարցս, բնականաբար, հռետորական էր: Ըստ Ձեզ՝ ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի վերջին ջերմացումները Քոչարյանի հետ կփլուզե՞ն քառյակի խորհրդարանական ձևաչափը: Որքան էլ տարօրինակ է, խորապես համոզված եմ, որ ոչ: Թերևս միայն «Ժառանգության» մասով նման կասկած կարելի է հայտնել: Անգամ Հայ ազգային կոնգրեսը, որի հիմնական բոլոր անդամները Քոչարյանի իշխանության ամենախիստ քննադատները, եթե ոչ թշնամիներն էին, իրենց վերջին 3 տարվա պահվածքով ցույց տվեցին, որ անկյունադարձորեն փոխել են իրենց համոզմունքներն ու գաղափարները, որի հետևանքով էլ ՀԱԿ-ը լքեցին բազմաթիվ կուսակցություններ՝ այդ թվում նաև Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, «Հանրապետությունը» և այլն: Միշտ ասել ենք, մեկ անգամ էլ չեմ զլանում ասել, ՀԱԿ-ը դարձել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքագիտական վերլուծությունների խմբակը, իսկ թե ում նախագիծը կամ քաղաքական հենարանն է ԲՀԿ-ն՝ կարծում եմ՝ բոլորս էլ գիտենք: Առանձնապես չեմ էլ զարմանա, եթե մի օր Քոչարյանին և Տեր-Պետրոսյանին տեսնեմ նույն հարթակում՝ «ավազակապետական ռեժիմը» տապալելու կոչեր անելիս: Մի՞թե քիչ են մեր իրականությունում նման դրսևորումներ:
Up to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia