Չինաստանի հարավ-արևմուտքում՝ Յունան նահանգում, տեղի է ունեցել 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, ինչի հետևանքով տուժել է 20 մարդ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Չինական կենտրոնական հեռուստատեսությունը:
Կիրակի տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Լինցան շրջանում՝ Մյանմայի հետ սահմանին: Իշխանություններն աղետից տուժած շրջաններ են ուղարկել հազար վրան ու 2 հազար ծածկոց:
Բոլոր տուժածները հոսպիտալացվել են, նրանց մեծ մասի կյանքին վտանգ չի սպառնում: