Գերմանիան որոշել է զինել 4.000 քուրդ զինյալների, որոնք պայքարում են Իրաքում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Այս մասին գրում է BBC News-ը:
Նրանց ուղարկվելու են ինքնաձիգներ, նռնակներ, հակատանկային համակարգեր և զրահապատ տրանսպորտային միջոցներ:
Շատ հազվադեպ է պատահում, որ Գերմանիան ակտիվ կոնֆլիկտային հատվածներ զենք է մատակարարում: ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ևս զինել են Իրաքի քրդերին:
Զենքերն օդային ճանապարհով հասցվելու են Բաղդադ, ապա Իրբիլ, որը քրդերի ղեկավարության տակ գտնվող Իրաքի հյուսիսային հատվածում է: