«Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարող իրաքյան զորքերին մարզելու համար Ավստրալիան 300 զինծառայող կուղարկի Իրաք: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:
Անցյալ տարի Ավստրալիան արդեն Իրաք էր ուղարկել 600 զինծառայողի՝ ռազմական ավիացիայի 400 մասնագետի և հատուկ նշանակության զորքերի 200 զինծառայողի: Միջազգային կոալիցիա ստեղծելու որոշումը ջիհադիստների դեմ պայքարի համար կայացվել էր ՆԱՏՕ-ի ուելսյան գագաթաժողովի ընթացքում` սեպտեմբերի 5-ին:
«Իրաքի վարչապետն աջակցում է մեր կառավարության որոշումը, քանի որ այն համապատասխանում է ԱՄՆ-ի խնդրանքին՝ միջազգային կոալիցիային ավստրալական պաշտպանական ուժերի կողմից աջակցելու վերաբերյալ»,- ասել է Էբոթը:
Գործակալության տվյալներով՝ ավստրալացի զինծառայողները կմեկնեն Թաջի քաղաք, որը գտնվում է մայրաքաղաք Բաղդադից հյուսիս-արևմուտք և որտեղ արդեն 140 նորզելանդացի զինծառայող է տեղակայվել:
Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը հայտարարել է, թե այդ քայլն արվել է ի պատասխան ԱՄՆ-ի՝ միջազգային կոալիցիային աջակցելու խնդրանքին: