Թուրքիայի ԱԳՆ-ն երկուշաբթի կանչել է ԱՄՆ գործերի հավատարմատարին՝ պարզելու ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունները Վաշինգտոնի կողմից Անկարային լրտեսելու մասին: Այդ մասին հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը, գրում է ria.ru-ն:
Հավատարմատարն այժմ Անկարայում ԱՄՆ-ի ամենաբարձրաստիճան դիվանագետն է:
Անցած կիրակի գերմանական Spiegel ամսագիրը, վկայակոչելով ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի փաստաթղթերը, նյութ է հրապարակել, որի համաձայն ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը և բրիտանական հետախուզությունը Թուրքիայի դեմ «մասշտաբային լրտեսական գործունեություն» են իրականացրել: