Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ ԲՀԿ-ն ներկուսակցական խնդիրներ ունի քննարկելու: «Փակ համագումարի նախադեպ դեռևս անցած տարի է եղել: Այն կլինի փակ, բայց համագումարից հետո մենք կպատասխանենք այն հարցրեին, որոնց պատասխաններն այդ պահին կունենանք: Կարծում եմ` ստեղծված իրավիճակից հետո մենք պետք է հավաքվենք և քննարկենք բավական լուրջ խնդիրներ»,-հայտնել է Նաիրա Զոհրաբյանը: