Իրանն ԱՄՆ-ին պատասխան պատժամիջոցներով է սպառնացել:
Ուրբաթ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ի իշխանությունները նոր պատժամիջոցներ են սահմանել 25 անձանց և կազմակերպությունների նկատմամբ, այդ թվում՝ տրանսպորտային ընկերությունների, ավիաընկերությունների, բանկերի: ԱՄՆ-ն ցուցակում գտնվող անձանց և կազմակերպություններին կասկածում է իրանական միջուկային ծրագրին օգնություն հատկացնելու համար:
Իրանի առաջին փոխնախագահ Էսհակ Ջահանգիրին հայտարարել է, որ Իրանն իրեն իրավունք է վերապահում ԱՄՆ-ին պատասխանելու համանման պատժամիջոցներով, հայտնում է ria.ru-ն՝ իրանական IRNA-ին հղումով:
Պաշտոնյան դատապարտել է Վաշինգտոնի կողմից ուժի մեջ մտած նոր պատժամիջոցները և հայտնել, որ դրանք հակասում են Ժնևյան համաձայնագրին, որը կնքվել էր Թեհրանի և մի շարք գերտերությունների միջև: