Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրում «Ուլիսը» 2։1 հաշվով առավելության է հասել «Բանանցի» նկատմամբ և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Այդ հանդիպման ընթացքում վնասվածք է ստացել թիմի առաջատար խաղացողներից մեկը՝ Արտակ Ալեքսանյանը, ով չի կարողացել շարունակել հանդիպումը և պատգարակի օգնությամբ լքել է խաղադաշտը:
Բժշկական զննումից հետո պարզ է դարձել, որ Ալեքսանյանը ոտնաթաթի մկանային հյուսվածքների վնասվածք է ստացել, ու ըստ բժիշկների կկարողանա մարզվել միայն երկու շաբաթ անց: