Պակիստանի Խայբեր Փահթունքվա հյուսիսային նահանգի իշխանությունները կալանքի տակ են վերցրել 471 ծնողների, որոնք դիմադրել են պոլիոմիելիտի դեմ իրենց երեխաների պատվաստմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Կառավարությունը խոստանում Է նրանց ազատ արձակել միայն այն դեպքում, եթե նրանք գրավոր համաձայնություն տան իրենց մանկիկների պատվաստման համար:
Նահանգում տեր ու տնօրինություն անող «Թալիբանի» զինյալները հանդես են գալիս պատվաստումների դեմ՝ պնդելով, թե այն երեխաներին ամուլ Է դարձնում:
Իսլամիստները մեկ անգամ չԷ, որ սպանել են պոլիոմիելիտի դեմ պատվաստումներ անող բժիշկներին: