Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Սամի Խեդիրան վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբում: «Marca»-ն տեղեկացնում է, որ Խեդիրան լիովին ապաքինվել է վնասվածքից և կարող է խաղաժամանակ ստանալ Բիլբաոյի «Ատլետիկի» հետ առաջիկա խաղում:
Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» հետ խաղի 46-րդ րոպեին: Խեդիրայի մոտ ախտորոշվել է ծնկատակի ջլի վնասվածք: