Մոսկվայի «Սպարտակի» երկրպագուների համար, ովքեր ակումբի նոր՝ «Օտկրիտիե Արենա» մարզադաշտի բացման խաղի համար ցանկացել են տոմսեր գնել, հաճելի անակնկալ է սպասելիս եղել։
Ինչպես հայտնում է «կարմրասպիտակների» պաշտոնական կայքը, տոմասավաճառի տեղում նրանց դիմավորել է «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով բացի տոմսեր վաճառելուց նաև ինքնագրեր բաժանել երկրպագուններին։ Նշվում է, որ հայ ֆուտբոլիստն արագորեն հարմարվել է իր նոր դերին և հաջողությամբ օգնել է տոմսարկղի աշխատողներին։
Հավելենք, որ սեպտեմբերի 5–ին նոր մարզադաշտում «Սպարտակն» ընկերական հանդիպում կանցկացնի սերբական «Ցրվենա Զվեդայի» հետ։