Կոլումբիայի հավաքականի եւ «Մոնակոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն վարձակալական հիմունքներով տեղափոխվում է «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է The Guardian-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, կոլումբիացի ֆուտբոլիստին վարձակալելու համար անգլիական ակումբը 6 միլիոն եվրո կվճարի «Մոնակոյին»։ Բացի այդ, տեղեկություն կա, որ «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է եկել Ֆալկոյի հետ՝ անձնական պայմանագրի հարցում։
Հաղորդվում է, որ ըստ պայմանավորվածության, «Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ տարի պետք է ձեռք բերի կոլումբիացի ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերային իրավունքները։ Ֆալկաոյի տրանսֆերային արժեքը կարող է կազմել 55 միլիոն եվրո։