Ձիերը դրական լիցքեր փոխանցելու հատկություն ունեն: Այս կենդանիների հետ առնչություն ունեցող ծանր հիվանդությամբ տառապող մարդիկ առողջանում են: 20-րդ դարում, երբ այս փաստը հայտնի դարձավ, պաշտոնապես սկսեց կիրառվել իպպոթերապիա անվանումը:
Աշխարհի բազմաթիվ երկրներում այն ստացավ լայն տարածում: Ձիասպորտն օգնում է ազատվել ավելորդ քաշից, մարմինը պահում է տոնուսի մեջ: Այս հրաշքներին նույնպես բնությունը շնորհել է սեր ու կիրք զգալու հնարավորությամբ:
Երևան քաղաքում մի քանի ձիարշավարան ունենք, այդ թվում Երևանի Չարբախ թաղամասում` Հովիկ Հայրապետյանի անվան, որտեղ էլ երեկ Orer.am-ի թղթակցին բախտ վիճակվեց լուսանկարել ներդաշնակության այս սիմվոլներին:
Հեղինակ՝ An Exus