Yerevan, 04.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ինձ համար հեշտ չէ ստանձնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի պաշտոնը. Նաիրա Զոհրաբյանը ելույթը՝ ԲՀԿ համագումարին

Politics
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հարգելի գործընկերներ, Լինեմ անկեղծ՝ ինձ համար դժվար է լինելու տալ բոլոր հարցերի պատասխանները, որ այսօր ունի մեր հանրությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, և ունեք նաև դուք՝ որպես ԲՀԿ անդամներ, կուսակցության նվիրյալներ: Կարծում եմ՝ պետք չէ բացատրել, թե ինչ ծանր պատասխանատվություն է Գագիկ Ծառուկյանից հետո ղեկավարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Սակայն, քաղաքականությունից հեռանալը եղել է Գագիկ Ծառուկյանի անձնական որոշումը և ինչքան էլ մեզանից շատերը համաձայն չեն եղել այդ որոշման հետ, սակայն յուրաքանչյուր մարդ ունի իրավունք իր համար կայացնելու անձնական որոշում, և մենք պարտավոր ենք հարգել մեր գործընկերոջ կայացրած որոշումը: Այո, քաղաքականությունից հեռանալու և ԲՀԿ նախագահի պաշտոնից Գագիկ Ծառուկյանի հրաժարվելուց հետո, լինեմ անկեղծ, կուսակցությունում եղել են բազմաթիվ քննարկումներ՝ թե՛ քաղաքական թիմում, թե՛ տարածքային կառույցներում՝ կուսակցության հետագա ճակատագրի հետ կապված: Ես հիմա չեմ ցանկանում կրկին անգամ անդրադառնալ այդ քննարկումներին, որովհետև, նաև Գագիկ Ծառուկյանի հորդորով, կարծում եմ, մենք միասին կայացրեցինք ճիշտ որոշում՝ շարունակել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործունեությունը, որովհետև մենք առաջին հերթին ունենք պատասխանատվություն մեր ընտրողների, մեր քաղաքացիների առաջ: Եվ մեր խորին շնորհակալությունը Գագիկ Ծառուկյանին՝ իր ազնիվ ու նվիրյալ գործունեության համար: Հարգելի գործընկերներ, վերջին իրադարձություններից հետո հիասթափվե՞ց հանրության մի հատված «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: Ես անկեղծ չեմ լինի, եթե ասեմ՝ ոչ: Եվ դրա համար երևի ուներ իրավունք: Ես մեր բոլորի անունից ներողություն եմ խնդրում մեր այն հայրենակիցներից, ում հույսերը մենք չկարողացանք արդարացնել: Այսօր ես չեմ ցանկանում խոսել տեղի ունեցածի պատճառների, մեր ու այլոց սխալների մասին: Տեղի ունեցածը վերլուծելու համար ժամանակ է պետք, բայց դա անպայմանորեն պիտի արվի, հետագա մեր քայլերի ու գործողությունների ճիշտ հետևությունների համար: Այո, այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար հեշտ ժամանակներ չեն, սակայն ամուր և կենսունակ է այն կուսակցութունը, որը կարողանում է դիմակայել դժվարություններին և շարունակում է իր ճանապարհը, որովհետև վստահ է, որ անելիք ունի մեր երկրի առջև ծառացած լրջագույն համակարգային խնդիրները լուծելու հարցում: Այդ խնդիրները չեն վերացել և դրանք լուծելու գործում մենք շարունակելու ենք լինել սկզբունքային ու վճռական: Ես կրկին պնդում եմ, որ այդ խնդիրները մենք կարողանալու ենք լուծել միայն լայն համախմբմամբ՝ միմյանց օգնելով, լինելով իրական, այլ ոչ թե իմիտացիոն համախոհներ ու գործընկերներ: Սա է ճանապարհը. այլ ճանապարհ չկա: Մենք շարունակելու ենք պաշտպանել սոցիալական բոլոր խավերի շահերը, ինչպես որ արել ենք միշտ՝ թե խորհրդարանում, թե խորհրդարանից դուրս, ու նաև մեր հետևողական պայքարի արդյունքում էր, որ փոքր և միջին ձեռներեցության բազմահազար ներկայացուցիչների հետ միասին հասանք կոնկրետ արդյունքի՝ ընդունվեց կողմերի համար փոխընդունելի տարբերակ: Ես հիմա չեմ ցանկանում թվարկել բոլոր այն նախաձեռնությունները, որոնք միտված են եղել քաղաքացու հոգսը թեթևացնելուն և տվել են արդյունք: Հարգելի գործընկերներ, հիմա հապճեպ քայլեր անելու ժամանակը չէ. հիմա տեղի ունեցածը սթափ, առանց ավելորդ էմոցիաների քննարկելու, վերլուծելու և հետևություններ անելու ժամանակն է: Մենք պետք է հաշվետվություն տանք հանրությանը, թե ինչու իրադարձությունները զարգացան այս կերպ և ի՞նչ քայլերով այսուհետ պիտի հասնել երկրի առջև ծառացած իրապես լրջագույն խնդիրների լուծմանը: Մենք պետք է հասկանանք, որ պետության և ժողովրդի խնդիրները այս ներքաղաքական ճգնաժամից հետո չեն լուծվել, անգամ չեն մեղմվել: Եվ եթե մեր խնդիրը իրապես ժողովրդի կողքին լինելն ու ժողովրդի իրավունքների համար պայքարելն է, ուրեմն մենք պետք է շատ լուրջ աշխատենք այդ ուղղությամբ: Մեր պայքարը երբեք աթոռների ու պաշտոնների համար չի եղել ու, կարծում եմ, հանրությունը դա հրաշալի գիտի։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, հավատացեք, լուրջ անելիք ունի և մենք, այստեղ հավաքվածներս, մեզանից յուրաքանչյուրս, որ կուսակցության ստեղծման առաջին օրվանից միասին կառուցել ենք մեր կուսակցությունն ու կարողացել վաստակել ժողովրդի վստահությունը, ուղղակի բարոյական իրավունք չունենք շրջվելու և հեռանալու: Հարգելի կուսակից ընկերներ, կան բարդ իրավիճակներ, սակայն անհաղթահարելի ու անլուծելի իրավիճակներ չկան, եթե քո նպատակն ու ցանկությունը ազնիվ է: Ես վստահ եմ, որ մեր բոլորի նպատակը ուժեղ պետություն, արժանապատիվ կյանքով ապրող քաղաքացի ունենալն է, և ահա հանուն այդ նպատակի մենք շարունակելու ենք աշխատել թե՛ խորհրդարանում, թե՛ խորհրդարանից դուրս: Մեզանից որևէ մեկի համար հեշտ չի լինելու, բայց մենք մեկ անգամ չէ, որ միասին կարողացել ենք հաղթահարել բարդ իրավիճակներ: Ես անկեղծորեն խոստովանում եմ՝ ստեղծված նոր իրավիճակում մենք մտածելու, վերլուծելու, հետևություններ անելու, կուսակցության ներսում լուրջ գործ ունենք, ուստի ես պիտի ներողություն խնդրեմ նաև լրատվամիջոցներից, որոնց բոլորի հարցերին չէ, որ ես ու իմ գործընկերներն այսօր ունենք և պատրաստ ենք տալ պատասխաններ: Հավատացեք, ինձ համար հեշտ չէ ստանձնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի պաշտոնը: Ես հասկանում և սթափ գնահատում եմ բոլոր հնարավոր դժվարություններն ու խնդիրները: Բայց դրանք բոլորը կլինեն հաղթահարելի միայն մեկ դեպքում, եթե մենք լինենք միասնական ու միմյանց օգնելով շարժվենք առաջ: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մենք բոլոր որոշումները կայացնելու ենք մասին՝ միմյանց հետ խորհրդակցելով, քննարկելով, որովհետև դա է կուսակցական ժողովրդավարության ամենաարդյունավետ գործիքը: Ես ձեզանից յուրաքանչյուրի օգնության կարիքն ունեմ ու վստահ եմ՝ միասին մենք կկարողանանք վերգտնել ժողովրդի հետ ինչ-որ չափով խաթարված երկխոսությունն ու շարունակել աշխատել պետության առջև ծառացած լրջագույն խնդիրները լուծելու համար: Հարգելի գործընկերներ, խորհրդակցելով ձեր բոլորի հետ, ես այսօր «Բարգավաճ Հայաստանը» հայտարարում եմ ընդդիմություն: Նույնը ես կհայտարարեմ ԱԺ առաջիկա քառօրյայում՝ օրենքի համաձայն: Մեզ, բնականաբար, ժամանակ է պետք մեր մարտավարությունն ու հետագա քայլերը ծրագրելու համար: Մեզ հիմա լրջագույն քննարկումների և վերլուծությունների փուլ է սպասվում՝ ընդդիմության հստակ և ընկալելի մարտավարություն մշակելու համար: Մենք դա անելու ենք միասին, որովհետև մենք պատասխանատվություն ունենք ժողովրդի առջև: Այլ ճանապարհ չկա: Վերջում՝ երկու բառ իմ մասին: Ես պատրաստ եմ աշխատելու: Ես կողմ եմ թիմային աշխատանքի, կողմ եմ ներկուսակցական քննարկումների և բանավեճերի: Սակայն, ուզում եմ լինել ձեզ հետ բացարձակապես անկեղծ. եթե գա մի պահ, որ ես տեսնեմ, որ իմ աշխատանքը արդյունք չի տալիս, իմ և իմ գործընկերների պատկերացումները անելիքների ու ապագայի հանդեպ չեն համընկնում, ես արժանապատիվ վայր կդնեմ ԲՀԿ նախագահի իմ լիազորությունները: Եվ երբեք չեմ անի քայլ, որը պատիվ չի բերի կուսակցությանն ու կհիասթափեցնի ժողովրդին։ Դրանում կարող եք վստահ լինել։
Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank App