Դանիել Ալվեսի գործակալ Դինորա Սանտանան հաստատել է, որ «Բարսելոնայի» պաշտպանը մտադիր է նախնական պայմանագիր կնքել հակառակորդ թիմի հետ, հայտնում է Orer.am-ը։
Ալվեսի ներկայիս պայմանագրի ժամկետն ավարտվում է հունիս ամսին։ Հայտնի է, որ նրանով հետաքրքրված են «ՊՍԺ»-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լիվերպուլը»։ «Մենք մոտ ենք մեկ այլ ակումբի հետ պայմանագրի ստորագրմանը, բանակցություններն ընթանում են։ «Բարսան» տեղյակ է։
Դանի Ալվեսը դեռևս հասանելի է կատալոնյան թիմի համար, սակայն մենք երկար չենք սպասի։ Նրանք ցանկանում են մարդկանց հավատացնել, որ նա վատ ֆուտբոլիստ է, սակայն դա այդպես չէ։ Այս իրավիճակը գնալով ավելի հոգնեցուցիչ է դառնում»,- ասել է Սանտանան
Աշոտ Մնացականյան