«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն իր պայմանագրի երկարաձգման համար պայման է դրել ակումբի ղեկավարության առջև,- հայտնում է Orer.am-ը: Սիմեոնեն պահանջում է ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանիին, որպեսզի համաձայնվի երկարաձգել իր պայմանագիրը:
Նախկինում արդեն տեղեկություն էր տարածվել, որ արգենտինացի մասնագետը հետաքրքրված է Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով: Կավանիի պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ գործում է մինչև 2018թ.:
Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա հարձակվողի հաշվին ՊՍԺ-ի կազմում ֆրանսիական լիգա 1-ում անցկացրած 23 խաղում 8 գոլ է գրանցված:
Աշոտ Մնացականյան