Եռյակի` մանավանդ ՀԱԿ-ի վախճանը, նրա տարբեր ներկայացուցիչների կողմից տարբեր ձևով է ընկալվում, և ազդեցությունն էլ տարբեր է՝ սկսած դեպրեսիվ լռությունից, մինչև անհոդաբաշխ ու անհեթեթ մտքեր շարադրելը և նույնիսկ իրականության գիտակցման կորուստը:
Անհոդաբաշխ մտքեր շարադրող «քաղաքագիտական վերլուծաբանին» արդեն բազմիցս առիթ ունեցա անդրադառնալու: Իսկ այ իրականության գիտակցման կորուստը կարելի է կռահել, թե ում մոտ է: Դե, իհարկե, Լևոն Զուրաբյանի, ով կարծես, մոռանալով իրենց քաղաքական հոգեվարքի մասին, հարցազրույցներ է տալիս՝ հայտարարելով, թե Հայաստանում նոր վիճակ է ստեղծվել:
Փաստորեն, սա «ռեժիմը խուճապի մեջ է»-ի նոր ձևակերպումն է, և Զուրաբյանը երևի հույս ունի որոշ ժամանակ էլ շարունակել իրեն գովազդելը՝ ազդարարելով ինչ-որ նոր վիճակի մասին: Այլ կերպ ասած՝ ռեժիմի խուճապը շարունակվում է: Լավ, ենթադրենք նոր վիճակ կա, բայց ի՞նչ կապ ունի ՀԱԿ-ը դրա հետ, եթե ՀԱԿ-ը նույնիսկ հին վիճակի հետ այլևս կապ ունենալ չի կարող: Զուրաբյանն այդ ամենը համառորեն չի ուզում նկատել, նա հավանաբար իր համար զուգահեռ իրականություն է ստեղծել և շարունակում է իրեն քաղաքական գործիչ զգալ, բայց մինչև ե՞րբ: Չէ՞ որ Ծառուկյանն էլ ալևս չկա, այսինքն՝ ֆինանսավորումն էլ չկա: Վերջացան:
Զուրաբյանի մոտ նաև նոստալգիկ պահեր են նկատվում, ընդ որում՝ ոչ հեռավոր անցյալի նկատմամբ: Օրինակ` երեկ ԱԺ-ում կրկին հիշել են մեկ այլ նախկին քաղաքական գործիչ Վարդան Օսկանյանի հետ սրճարանային հայտնի զրույցը` չմոռանալով ևս մեկ անգամ մեղադրել հատուկ ծառայություններին: Բայց հարցն այն է, որ Զուրաբյանի մոտ նաև «Тут помню, а тут – не очень» վիճակն է, այսինքն՝ հիշելուց ամբողջությամբ չի հիշում: Հիշում է, որ զրույցը գաղտնալսել են, բայց չի հիշում, որ նաև մարդկանց ինչ-որ «գծերի» վրա էին դնում, սա մեր գիծն է, սա մերը չէ... Իդեալական կլիներ, եթե այդ մասին էլ հիշեցներ «նախկին» քաղաքական գործիչը, և նաև ի վերջո լուսավորեր խավարում գտնվողներիս, թե ո՞րն է այդ «գիծը», միգուցե ստեղծված նոր վիճակն էլ հենց այդ «գծի» վրա է: Բա չիմանա՞նք:
Կարեն ՎարդանյանOrer.am