«Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման մի քանի առաջնորդ սպանվել է Սիրիայում, ենթադրաբար, ավիահարվածի հետևանքով: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Մարդու իրավունքների հարցով սիրիական մոնիթորինգի կենտրոնին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ սիրիական Իդլիբ նահանգում գրոհայինների դիրքերին հասցրած ավիահարվածի հետևանքով սպանվել է դաշտային հրամանատար Աբու Հումամ աշ-Շամին:
Պենտագոնի ներկայացուցիչը հայտարարել է, որ կոալիցիոն ուժերը վերջին 24 ժամվա ընթացքում տարածաշրջանին հարվածներ չեն հասցրել:
ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ անցյալ տարվա սեպտեմբերի 23-ից Սիրիայի տարածքում գործող ահաբեկչական խմբավորումներին ավիահարվածներ է սկսել հասցնել: