Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Խավի Մարտինեսը օերերս հաջողությամբ վիրահատվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։
Ինչպես հայտնում է իսպանացի ֆուտբոլիստը թվիթերյան իր էջում, նա արդեն ժամանել է Գերմանիա՝ վերականգնողական կուրս անցնելու համար։
Հիշեցնենք, որ Մարտինեսը խաչաձեւ կապանների կտրվածք էր ստացել Գերմանիայի Սուպերգավաթի «Բորուսիայի» հետ խաղում (0։2)։
Ավելի վաղ կար տեղեկություն, որ Խավի Մարտինեսը մինչեւ այս տարվա վերջ չի կարողանա խաղադաշտ դուրս գալ։