Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինը հայտարարել է, որ հանձնարարվել է ապահովել ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության վկա Աննա Դուրիցկայի անվտանգությունը: Այդ մասին ասվում է գերատեսչության մամուլի ծառայության կայքում, գրում է Газета.Ru-ն:
Նրա խոսքով`այդ որոշումը կայացվել է պայմանավորված նրանով, որ Դուրիցկայի հասցեին սպառնալիքներ են հնչել:
Նա սպառնալիքներ է ստացել անհայտ անձանց կողմից՝ ծնողների բնակավայր ժամանելու ընթացքում: