ԼՂ հարցով ԵԽԽՎ զեկուցող Ռոբերտ Վալտերը մարտի 12-13-ին կլինի Բաքուում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ռ.Վալտերը պլանավորում է այցի ընթացքում հանդիպել Ադրբեջանի Նախագահի, խորհրդարանի նախագահի, արտգործնախարարի, արդարադատության եւ պաշտպանության նախարարների հետ:
Նշվում է, որ Ռ.Վալտերն այցի արդյունքներով հանդես կգա ԼՂ մասին զեկույցով:
ԵԽԽՎ զեկուցողի ԼՂՀ այցի հնարավորության մասին չի հաղորդվում: Հայտնի չէ, թե առանց ԼՂՀ այցելելու ի՛նչ զեկույց կարող է նա ներկայացնել ԼՂՀ մասին: