Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը մտադիր չէ «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտը տրամադրել Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպման համար. տեղեկացնում է Marca-ն: Հիշեցնեք, որ եզրափակչում միմյանց կհանդիպեն Բիլբաոյի «Ալտետիկը» և կատալոնյան «Բարսելոնան»:
«Արքայական ակումբի» նման դիրքորոշումը նոր չէ: Ակումբը դեռևս երկու տարի առաջ էր Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային տեղեկացրել, որ մտադիր չէ իր մարզադաշտը տրամադրել եզրափակիչ խաղերի համար: Ավելին, «Ռեալը» հակված չէ իր մարզադաշտը տրամադրել նաև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղերի անցկացման համար:
Հիշեցնենք, որ Իսպանիայի գավաթի խաարկության եզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 30-ին: